Մամուլ 5 տարի առաջ - 10:04 11-09-2021

«Տաշիր գրուպը» մտադիր է գնել «Արմենիան». Հրապարակ

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել եւ Կարեն Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպը», մեր տեղեկություններով, մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը կամ դրա բաժնետոմսերի մի մասը։ Ընկերությունը, հիշեցնենք, հայկական ռեզիդենտ ընկերություն է, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է հայ ներդրողին՝ Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 49-ը տոկոսը՝ վրացի Թամազ Գաիաշվիլուն։ Եվ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրն» այս պահին բանակցում է, որ այս երկուսից, իսկ առավել հավանական է՝ վրացական բաժնեմասից բաժնետոմսերի որոշակի մաս ձեռք բերի։ «Արմենիա» ավիաընկերությունից մեր հարցին, թե ճի՞շտ է, որ նման գործընթաց կա, ասացին․ «Մեր ավիաընկերությունը վեց տարվա իր գործունեության ընթացքում միշտ էլ բանակցել է տարբեր ներդրողների հետ, ինչը կնպաստի ինչպես «Արմենիա» ավիաընկերության, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, հետեւաբար՝ բանակցությունները մեր գործընթացի անբաժանելի մասն են կազմում»։ Ըստ էության՝ արձանագրենք, որ չհերքեցին մեր տեղեկությունը։


Հիշեցնենք, որ իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը եւս սկսել է ավիացիոն բիզնեսով զբաղվել՝ ձեռք բերելով մոլդովական Fly One ավիաընկերությունը։ Իսկ հուլիսին Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը լրագրողներին ասել էր․ «Մենք գիտենք, որ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաեւ այդ փաստը»։ Խոսքն արաբական ներդրողների հետ համատեղ ստեղծվող ընկերության մասին է։ Չի բացառվում, որ Կարապետյանների կողմից «Արմենիա»-ում ներդրում կատարելն ու ընկերությունն ուժեղացնելն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ՝ Սուքիասյանների հետ մրցելու խնդիր կա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ