Ներքին 5 տարի առաջ - 20:56 10-09-2021

Բելառուսում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների միջև

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև:

Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ