Արտաքին 5 տարի առաջ - 21:00 08-09-2021

Դանիան պատրաստվում է արգելել աշխատանքի ընդունման ժամանակ տարիքի սահմանափակումը

Դանիան պատրաստվում է արգելել աշխատանքի ընդունման ժամանակ տարիքի սահմանափակումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին TV2- ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի աշխատանքի և գենդերային հավասարության նախարար Պիտեր Հումելգորը:

«Շատերը աշխատանքի են դիմում՝ լրացնելով կայքում տեղադրված ձևը, որտեղ նրանց խնդրվում է նշել իրենց տարիքը: Մենք ընկերություններին կտեղեկացնենք, որ ապագայում այդ հարցը հանվի», - ասել է Հումելգորը:

Նա նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի որակավորումների արդար գնահատման: Նրա խոսքով՝ երկրում նկատվում է պարադոքսալ պատկեր. չնայած աշխատուժի բացակայությանը՝ տարեցներին մերժում են աշխատանքի ընդունվելիս:

Նախարարը «բազմաթիվ խնդրանքներ է ստացել քաղաքացիներից», ովքեր բողոքում են այս խնդրից: Այն լուծելու համար Դանիայում եռակողմ բանակցություններ կազմակերպվեցին գործատուների, արհմիությունների և կառավարության միջև:

Ավելի վաղ հույները գործադուլ էին հայտարարել քառօրյա աշխատանքային շաբաթվա դեմ: Արհմիությունները մտավախություն ունեն, որ այդ քայլը գործատուները կօգտագործեն աշխատողներին շահագործելու համար, ովքեր դժվարությամբ են արձակուրդ ստանալու, քանի որ Եվրոպայում գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի Հունաստանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին