Ներքին 5 տարի առաջ - 13:30 07-09-2021

Լրագրողների նկատմամբ այդ խայտառակ, անհամաչափ սահմանափակումները չաշխատեցին. Ռուբեն Մելիքյան

Նույնիսկ եթե իշխանությունը վատն է, բայց եթե որոշում կայացրեց, գիտես, որ այստեղ կա կայունություն, կարող ես կանխատեսել քո ապագան, այս իշխանության պարագայում ոչինչ հնարավոր չի կանխատեսել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այսօր կարող են գոռգոռալ, ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ», հաջորդ օրը անգամ վախենան, որովհետեւ իրենց արգելվել է Արցախ ոտք դնել: Մ ի օր կարող են ասել՝ մենք ամենաժողովրդավար երկիրն ենք, հաջորդ օրը առանց սահմանված ընթացակարգերը պահպանելու ազատությունից զրկեն արդեն իսկ ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնած պրոֆեսոր Չարչյանին»,-ասաց նա՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ, կարող են այսօր պարտադրել պատվաստվել, իսկ հետո, երբ տեսնեն բողոքի մեծ ալիք կա, ասեն՝ հանում ենք պարտադրանքը:

Անդրադառնալով լրագրողների գործունեության սահմանափակումներին, Մելիքյանը նշեց, որ դրա նպատակն անպատիժ ձեւով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելն է, որպեսզի դա որեւէ կերպ լրագրողները չարձանագրեն. «Լրագրողների նկատմամբ այս խայտառակ, անհամաչափ սահմանափակումները չաշխատեցին, որովհետեւ ծեծուջարդը, որ կազմակերպեցին ԱԺ դահլիճում, նկարահանեցին հենց Ազգային ժողովի պատգամավորները: Ի՞նչ պետք է անեն, պետք է արգելեն մարդկանց հեռախոսով մտնել Ազգային ժողո՞վ: Ես դա բացառում եմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար