Ներքին 5 տարի առաջ - 15:51 30-08-2021

Գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիրչ զրկանքների. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Այսօր՝ օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: Ցավոք, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների թվում ունեցանք մեծաթիվ անհետ կորածներ, և նրանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:

Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիրչ զրկանքների, մարդկանց պատճառվող հոգեկան լրացուցիչ տանջանքների:

Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով բռնի անհետացել, սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ կան փաստական անհերքելի ապացույցներ։

Դրա հետ միասին, մեր պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ և արագ իրականացման գործում։ Թեև, գործընթացի երկարացման հարցում կան նաև օբյեկտիվ գործոններ, սակայն այդ գործընթացում ընտանիքների հետ հաղորդակցության ճիշտ կազմակերպումը կարող է մեղմել ընտանիքների հոգեբանական լրացուցիչ տանջանքները։

Պետք է գիտակցենք բոլորս, որ յուրաքանչյուր անհետ կորած համարվող մարդու անուն ազգանվան հետևում ընտանիքի ցավ ու դժբախտություն է, ծնողի վերադարձի անվերջանալի սպասում երեխաների համար։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մարդկանց իրավունքների երաշխավորմանը նպաստելու համար»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին