Սպորտ 5 տարի առաջ - 21:12 27-08-2021

Կավանին կմնա Մանչեսթեր Յունայթեդում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը չի նշանակում, որ Կավանին հեռանալու է անգլիական գրանդից, վստահեցնում է լրագրող Դևիդ Օրստայնը:

Լրագրողը հայտնում է, որ չնայած պորտուգալացու տրանսֆերին, «Յունայթեդը» ցանկանում է պահել ուրուգվայցի գոլահարին:

Կավանին ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: