Ներքին 5 տարի առաջ - 20:38 18-08-2021

Սա, կարծում եմ, կրկին Ալեն Սիմոնյանի մտքի փայլատակումներից է․ Ժաննա Ալեքսանյան

Լրագրողների մուտքը խորհրդարան, ըստ տվյալ լրատվամիջոցի տպաքանակի և դիտումների, թույլ տալը կամայական որոշում է, ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձ, որն անպայման քննադատական գնահատականի կարժանանա միջազգային կառույցների կողմից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

«Սա, կարծում եմ, կրկին Ալեն Սիմոնյանի մտքի փայլատակումներից է։ Սա խիստ սահմանափակում է, բացարձակապես կամայական մոտեցում և վերաբերմունք լրատվամիջոցներին։ Ո՞վ է որոշելու կայքերի և թերթերի դիտելիության չափանիշները։ Թող Ալեն Սիմոնյանն ասի՝ փորձագետների հե՞տ է աշխատել նման որոշում կայացնելուց առաջ, թե դա իր անձնական մտահղացումն է։ ԱԺ նախագահը ԶԼՄ-ների աշխատանքները սահմանափակելու համար չէ։ Հետո՞ ինչ, որ պաշտոնյա է։ Այսինքն՝ պաշտոնն ստանձնելով՝ որոշեց, որ ինչ մտքով անցնի, այդպես էլ պետք է անի՞։ Նույնիսկ նախկինների ժամանակ նման մոտեցում չի եղել», - ասաց Ալեքսանյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ԱԺ ղեկավարությունը պետք հրավիրի և լրագրողական կազմակերպությունների հետ քննարկի ԶԼՄ-երի նկատմամբ նմանօրինակ սահմանափակումները։

«Այնպես չէ, որ ինչ ուզեն, այդպես էլ պետք է անեն։ Պետք է հիմնավորումներ ներկայացվեն»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը խորհրդարան մուտքի նոր հնարավոր կարգը լրատվամիջոցների նկատմամբ քամահրանք որակեց՝ դժվարանալով հիշել արտասահմանյան որևէ երկիր, որտեղ խորհրդարան մուտքի նման կանոնակարգ կգործի։

«Սա ոչ պրոֆեսիոնալ, կամայական մոտեցում է»,- կրկին շեշտեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ