Սպորտ 5 տարի առաջ - 14:53 16-08-2021

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է

Ուֆայում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։ Այսօր իրենց մեկնարկային հանդիպումներ են անցկացրել Հայաստանը ներկայացնող ազատ ոճային երեք ըմբիշ։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
1/4 եզրափակչում, գերլարված պայքարում Մանվելը հաղթել է իրանցի ըմբիշին։

Իսկ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը 1/4-ում պարտվել է մոլդովացի ըմբիշին: 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը 1/4-ում պարտվեց ամերիկացի մրցակցին:

Աշխարհի առաջնություն․ Ուֆա 2021․ Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը

Ազատ ոճ

57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Դավիթ Մարգարյան
70 կգ Նարեկ Հարությունյան
74 կգ Արմեն Մուսիկյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան

Հունահռոմեական ոճ

55 կգ Գառնիկ Հովհաննիսյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Գևորգ Սուքիասյան
67 կգ Սահակ Հովհաննիսյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Սամվել Գրիգորյան
82 կգ Կարեն Խաչատրյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Հայկ Խլոյան
130 կգ Ռազմիկ Քուրդյան

Երիտասարդական ԱԱ-ն կկայանա 16-22-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ