Արտաքին 5 տարի առաջ - 21:02 11-08-2021

Թուրքիայի հյուսիսը ջրածածկվել է հորդառատ անձրևներից հետո

Անձրևների նոր ալիքը ծածկել է Թուրքիայի հյուսիսում Սևծովյան շրջանը. մի քանի բնակավայրերում ջրհեղեղներ են և սողանքներ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:

Մասնավորապես, Սինոպ նահանգում մի քանի տուն փլուզվել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Ջուրը քշել է տեղի բնակիչների ավտոմեքենաները: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Միաժամանակ, Այդին նահանգում օգոստոսի 10-ին հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղները հեղեղել են մեծ թվով տներ և ձեռնարկություններ:

Բացի դրանից, փլուզվել է նահանգի և Ստամբուլի միջև ընկած ճանապարհի մի մասը, իսկ բուլդոզերները փրկել են իրենց տներում փակված 20 մարդու: Տեղումներից առավել տուժած նահանգում մի կին անհետ կորել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ