Ներքին 5 տարի առաջ - 10:43 05-08-2021

Արդեն պաշտոնապես, նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար․ Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ վարչապետի առաջարկով, արդեն պաշտոնապես, նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Հայաստանի Հանրապետության համար այս դժվարին և կարևոր ժամանակահատվածում նման վստահության համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը եւ հավաստիացնում, որ ամբողջ իմ ներուժը, փորձը եւ գիտելիքը ծառայեցնելու եմ ՀՀ-ի տարածքային համաչափ զարգացմանը եւ մեր հայրենիքի հզորացմանը։

Գեղարքունիքի մարզպետ նշանակվելն ընկալել եմ որպես իմ ծննդավայրի, իմ մարզի զարգացմանը, բարգավաճմանը նպաստելու մեծագույն հնարավորություն։

Առաջնորդվելով այդ մոտեցումներով` պաշտոնավարմանս շուրջ երեք տարիների ընթացքում գործընկերներիս հետ միասին աշխատել ենք հանուն մարզի զարգացման, տարիներով կուտակված խնդիրների լուծման, նոր ծրագրերի ներգրավման ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզ ունենալու համար:

Մարզում` իմ ղեկավարման ժամանակահատվածում, պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերն անհամեմատ շատ եւ բազմաբնույթ են եղել մարզի պատմության մեջ։

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

Թողնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը՝ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին, Գեղարքունյաց թեմին, մարզի ուժային ու իրավապահ համակարգի կառույցներին, պետական տարբեր գերատեսչությունների, առողջապահական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներին՝ ծավալած համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Առանձահատուկ շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին եւ զինծառայողներին՝ հատկապես կորոնավիրուսային ու պատերազմական ծանր իրավիճակներում անձնուրաց նվիրվածության ու անմնացորդ ծառայության համար։

Եվ իհարկե շնորհակալ եմ իմ մարզի բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին` մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Հայաստանի և ողջ հայության համար դժվարագույն այս շրջանում, աշխատանքը պահանջում ու ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն, քան երբևէ։

Ուստի մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային ներդաշնակ զարգացմանը, մարզերում, համայնքներում ծառայությունների հասանելիության մեծացմանը, համայնքների տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքների հարստացմանը՝ քաջ գիտակցելով, որ մեր երկրի յուրաքանչյուր վարչատարածքային միավոր ունի իր առանձնահատկությունները, որոնք և հաշվի են առնվելու տարածքային կառավարում իրականացնելիս։

Գոյություն ունեցող խնդիրներին փորձելու ենք տալ համակարգային լուծումներ։

Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի բարօրության։
Եվ մենք հաջողելու ենք, անկասկած հաջողելու…

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ