Ներքին 5 տարի առաջ - 23:25 03-08-2021

«Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում այսօրվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունք

«Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում այսօրվանից գործելու է հեմոդիալիզի բաժանմունքը։ Սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղղվածությամբ կենտրոնում այն դարձել էր ուղղակի անհրաժեշտ։

Նոր բաժանմունքը հագեցած է բժշկական ժամանակակից սարքավորումներով և միաժամանակ կարող է ծառայություններ մատուցել 8, օրական՝ 24 պացիենտի։

Բաժանմունքը բացվել է հիվանդանոցի միջոցներով, ինչպես նաև գործընկեր ճապոնական «Ասայի» ընկերության աջակցությամբ․ «Ասայի» ընկերության ներկայացուցիչ Սուլեյման Ջաբրայիլովը ուրախ է, որ իրենց համագործակցությունը նման արդյունքներ է տալիս։ Ընդամենը երկու տարի առաջ հիմնադրված կենտրոնը արդեն բավականին հաջողություններ է գրանցել։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքերով՝ բացի իրենց բժշկական կենտրոնի պացիենտներից, այս բաժանմունք կարող են գալ նաև պացիենտներ այլ բժշկական կենտրոններից։ Հեմոդիալիզի նորաստեղծ բաժանմունքում աշխատելու համար «Բեսթ լայֆ»-ում համալրումներ են արվել։

Թիմին միացել են նեֆրոլոգներ, ռեանիմատոլոգներ և բուժքույրեր։ Գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ աշխատանքի ընդունելիս առաջին հերթին ուշադրություն են դարձրել ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային որակներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ