Ներքին 5 տարի առաջ - 11:09 27-07-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229090 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1.315.245 վերջին մեկ օրում` 4.889 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4.097 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 60-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 219.280 անձ` վերջին մեկ օրում 112 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4.597 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1.116 է: