Ներքին 5 տարի առաջ - 20:05 26-07-2021

Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ, և միայն կատարյալ տհասը դա կարող է «չտեսնել»․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Վատ լուր ունեմ ՀՀ-ի ներկայիս գերխաղաղասեր իշխանությունների համար։

Հանձնելով Արցախը, ոչնչացնելով ազգային և պետական սկզբունքները, խայտառակվելով բոլոր հնարավոր և անհնարին դիվանագիտական, քաղաքական, բարոյական ձևաչափերով՝ Հայաստանը չկարողացավ ստանալ խաղաղություն։

Իրենց բոլոր «Հոռոմ տատու» հեքիաթները, որ, իբր թե, ներկայիս իշխանությունների քաղաքականությունը տանում է դեպի «խաղաղության և բարեկեցության դարաշրջան», ջախջախվում են դառը իրականությանը բախվելիս։

Ասեմ ավելին՝ Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ, և միայն կատարյալ տհասը դա կարող է «չտեսնել»։

Թուրք֊-ադրբեջանական զորքերը զավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում Հայաստանի սահմաններին և մեր ինքնիշխան տարածքի ներսում, զոհվում և վիրավորվում են հայեր, թշնամին ահաբեկում է խաղաղ բնակչությանը՝ զուգահեռ գրեթե ամեն օր պնդելով, որ Հայաստանի ողջ տարածքը պատկանում է իրենց՝ քոչվոր թուրքալեզու ցեղերին։

Դրա հետ մեկտեղ Հայաստանում հանգիստ գործում են թուրքերի և ադրբեջանցիների բացահայտ պրոպագանդիստական (և, միգուցե, գործակալային) ցանցեր, որոնք ակնհայտ տանում են հակաարցախյան քարոզչություն։

Եթե վերոհիշյալ փաստերը չեն վկայում, որ մենք պատերազմի մեջ ենք, ապա ո՞րն է այդ դեպքում պատերազմը։

Եվ այս աննորմալ, աբսուրդային, վտանգավոր իրավիճակի ներքո իշխանությունները պատրաստվում են, իբր, սահմանազատման ներքո թշնամուն փաստացի հանձնել արդեն Հայաստանի տարածքները։

Հա՛, մեկ էլ մի բան՝ հույսներդ կտրեք, որ պատերազմը չի գալու ձեր քաղաքներ և գյուղեր.․․ ոչ ոք՝ ոչ մի «ձուկ» և ոչ մի «մուկ» չի պլստալու։

Այնպես որ, Ապագա Կա՛... վայելե՛ք։

Հ․Գ․

Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ