Արտաքին 5 տարի առաջ - 09:06 26-07-2021

Վատիկանը գաղտնազերծել է իր ունեցվածքն աշխարհում

Պատմության մեջ առաջին անգամ Վատիկանը տեղեկություններ է հրապարակել իր ունեցվածքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Guardian-ը կիրակի՝ հուլիսի 25-ին: Վատիկանի գույքի մասին տեղեկատվությունը պարունակվում է երկու փաստաթղթում՝ Սուրբ Աթոռի 2020 թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունում և Սուրբ Աթոռի գույքի գրասենյակի (APSA) առաջին հանրային բյուջեում:

Ինչպես նշում է հրատարակությունը, APSA-ն մի տեսակ հաշվապահական հաշվառման բաժին է, որը ղեկավարում է անշարժ գույքն ու ներդրումները, վճարում է աշխատավարձերը և հանդես է գալիս որպես Սուրբ Աթոռի գնումների և անձնակազմի բաժին:

APSA-ի կողմից հրապարակված 30-էջանոց փաստաթղթի համաձայն՝ Վատիկանն Իտալիայում ունի անշարժ գույքի 4051 օբյեկտ, իսկ արտերկրում՝ շուրջ 1120՝ չհաշված Վատիկանի դեսպանատներն ամբողջ աշխարհում:

Ընդ որում՝ Վատիկանի իտալական գույքի միայն 14%-ն է վարձակալության տրվել շուկայական գներով, մինչդեռ մնացած մասը վարձակալության է տրված զեղչված գներով՝ շատերը եկեղեցու սպասավորներին:

Նշվում է, որ Վատիկանի ունեցվածքի մոտ 40%-ն ինստիտուցիոնալ շենքեր են՝ դպրոցներ, վանքեր և հիվանդանոցներ:

Բացի դրանից՝ APSA-ն ներդրումային անշարժ գույք ունի Լոնդոնի, Ժնևի, Լոզանի և Փարիզի հեղինակավոր թաղամասերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում