Արտաքին 5 տարի առաջ - 09:01 24-07-2021

Զելենսկին պատժամիջոցներ է ներդրել Wildberries-ի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցներ է սահմանել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Wildberries առցանց խանութի նկատմամբ: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում հրապարակված համապատասխան հրամանագրում:

«Wildberries սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Վավերականության ժամկետը երեք տարի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի քաղաքացիներին՝ Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկին, ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին, Wildberries-ի ՏՏ տնօրեն Անդրեյ Ռեվյաշկոյին և Ալեքսեյ Կուզմենկոյին:

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա ցուցակում կան ընկերությունների անուններ Ռուսաստանից, Լեհաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղղզստանից, Ղազախստանից և նույնիսկ Ուկրաինայից: Այս պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման կանխում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման և հանրային հեռահաղորդակցական ցանցերի օգտագործման դադարեցում, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության իրավունքի փոխանցման արգելում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին