Մամուլ 5 տարի առաջ - 08:46 24-07-2021

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։

Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը եւ այլն։

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաեւ վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր եւ փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը, ինչ-որ կոմիտեի տեսքով, դուրս կգա ՏԿԵՆ-ից եւ ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաեւ մարզպետները եւ այլն։ Սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին