Արտաքին 5 տարի առաջ - 18:31 19-07-2021

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 36-ի

Բելգիայի ներքին գործերի նախարար Աննելիս Վերլինդենը մամուլի ասուլիսում հաղորդել է, որ երկրի հարավում ջրհեղեղի զոհ է դարձել 36 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցավով կարող ենք արձանագրել, որ աղետը խլել է 36 մարդու կյանք, որոնցից 19-ի ինքնությունն արդեն պարզվել է: 127 մարդ համարվում է անհետ կորած, 57-ը հոսպիտալացված են»,- հայտարարել է Բելգիայի ՆԳՆ ղեկավարը:

Վերջին 100 տարվա ամենաուժեղ ջրհեղեղից տուժել է երկրի հարավային մասը: Տեղատարափ անձրևներից առաջացած տարերային աղետը շարունակվել է երկու օր՝ հուլիսի 14-16-ը:

Ջրածածկ վայրերում որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են մինչ օրս: Վթարային ծառայությունները վնասված շրջաններում վերականգնում են ճանապարհները, էլեկտրա և ջրամատակարարումը: Բելգիայի կառավարությունը Եվրամիությունից ֆինանսական օգնություն է խնդրել աղետի հետևանքները վերացնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար