Արտաքին 5 տարի առաջ - 15:36 15-07-2021

Գերմանիան Թուրքիայից և մյուս երկրներից պահանջել է զորքերը դուրս բերել Լիբիայից

Լիբիայից անհապաղ պետք է դուրս բերվեն օտարերկրյա զինված ուժերը, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ ասել է, որ այդ գործընթացը պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս դուրս բերվեն, մաս-մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր ուժերը, այդ թվում՝ կանոնավոր զորքերը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի հունիսի 23-ին Բեռլինում Լիբիայի թեմայով կայացած երկրորդ հանդիպման որոշումների իրականացումը։ Բեռլինի հանդիպմանը մասնակցել էին 16 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր ստանձնել էին օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներին Լիբիայից դուրս բերելու պարտավորությունը։ Բայց նույն պարտավորությունները այդ երկրները ստանձնել էին նաև հունվարին կայացած առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդպես էլ սայլը տեղից չէր շարժվել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին Լիբիայում դեռևս շուրջ 20.000 օտարազգի զինվորներ կան։ Այդ զինվորների մեծ մասը Սուդանից ու Չադից բերված վարձկաններն են։ Իսկ Թուրքիան, ի տարբերություն այլ երկրների, Լիբիայում պետական պաշտոնական զորք ունի։

Թուրքական բանակի ներկայությունը Լիբիայում հիմնավորվել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» հետ ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության» համաձայնագրով։ Այդ պատճառով էլ Անկարան համոզված է, որ օտարազգի զինվորներին երկրից դուրս բերելու կոչերը ոչ մի կերպ իրեն չեն վերաբերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ