Արտաքին 5 տարի առաջ - 09:02 15-07-2021

Աշխարհը գտնվում է COVID-19-ի երրորդ ալիքի նախնական փուլում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը:

Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում ունեցած ելույթի ժամանակ նա ասել է, որ պատվաստման շնորհիվ սկզբում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդացությունն ու մահացությունը նվազել են, սակայն այժմ այդ միտումը փոխվել է:

«Այժմ մենք երրորդ ալիքի նախնական փուլում ենք»,- ընդգծել է նա:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ նախորդ շաբաթը դարձել է չորրորդ շաբաթն անընդմեջ, որի ընթացքում դեպքերի նոր թիվն աճել է: Հիմնական պատճառը, ըստ Գեբրեյեսուսի, «դելտա» շտամի տարածումն է, որը, ԱՀԿ կանխատեսումներով, գերակշռող մուտացիա է դառնալու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ