Արտաքին 5 տարի առաջ - 15:36 14-07-2021

Բելառուսում խուզարկություն են կատարել իրավապաշտպանների մոտ

Բելառուսում, հուլիսի 14-ի առավոտյան, խուզարկություն են կատարել բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի մի քանի աշխատակիցների մոտ: Ուժային կառույցների ներկայացուցիչները եկել էին իրավաբան Վլադիմիր Լաբկովիչի, կազմակերպության խորհրդի անդամ Վալենտին Ստեֆանովիչի, ինչպես նաև «Վեսնա»-ի Գրոդնենսկի մասնաճյուղի իրավապաշտպան Վիկտոր Սազոնովի մոտ: Այս մասին հաղորդվում է կենտրոնի կայքում:

Հայտնի է, որ Սազոնովի մոտ էին եկել Բելառուսի ֆինանսական հետաքննության դեպարտամենտի աշխատակիցները: Այլ մանրամասներ առայժմ հստակեցված չեն:

Խուզարկությունից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները իրենց հետ տարել են Վալենտին Ստեֆանովիչին: Մինսկում ձերբակալված է լրագրող և իրավապաշտպան Սերգեյ Սիսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը: Հաղորդվում է նաև, որ «Վեսնա»-ի առաջնորդ Ալես Բելյացկիի հետ կապն անհետացել է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին