Սպորտ 5 տարի առաջ - 17:03 13-07-2021

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթում

Երեկ Սոչիում տեղի են ունեցել շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջին պարտիաներում հաղթանակներ տոնեցին։

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակիցներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը, Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը։

Սամուել Սևյանը, Դավիթ Պառավյանը և Գրիգոր Սևակ Մխիթարյանը հաղթանակներ տոնեցին, Վարուժան Հակոբյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ պատանի շախմատիստ Ռուդիկ Մակարյանը պարտվեց։

Այսօր կկայանան առաջին փուլի պատասխան պարտիաները։

Հայաստանի առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին