Արտաքին 5 տարի առաջ - 12:54 13-07-2021

Ադրբեջանի Boeing 747 բեռնատարը թռիչք է կատարել դեպի Քաբուլ

Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747-ը հետաքրքիր թռիչք է կատարել:

Օդանավը թռել է բուլղարական Բուրգասից դեպի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Ավարտելով վայրէջքը՝ ինքնաթիռը շրջվել է և հետ գնացել, բայց ճանապարհի կեսից հանկարծ վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում:

«Վոեննիյ օբոզրեվածել» տելեգրամյան ալիքի համաձայն՝ հնարավոր է, որ ինքնաթիռում Բուլղարիայից զենք է եղել, որի ստացողը կարող էր լինել Քաբուլի կառավարությունը, կամ էլ դա ինչ-որ գործողություն էր՝ Ադրբեջանին բուլղարական զենք հասցնելու համար:

Հարկ է նշել, որ հենց Silk Way Airlines ընկերության ինքնաթիռներն են ակտիվորեն գործել Իսրայել-Ադրբեջան զենքի մատակարարման ճեպընթաց երթուղով Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը