Ներքին 5 տարի առաջ - 15:23 12-07-2021

Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում

Լեռնային Ղարաբաղի հարցը չի վերացել, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ հայ հասարակության վրա ազդելու ինչ-որ գործողություններ կլինեն Ալիևի կողմից:

«Հայ հասարակության մեջ պառակտվածությունը կմնա, այն ոչ մի տեղ չի հեռանա նաև այն պատճառով, որ իշխանության վարկանիշը կնվազի` միշտ բարձր վարկանիշ ունենալն անհնար է: Տեսնում ենք, թե ինչպիսին է իշխանության վարկանիշը վերջին ընտրություններին 2018 թվականի համեմատ»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներին` նշելով, որ սահմանազատման և կոմունիկացիաների հետ կապված գործընթացները կշարունակվեն Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կամ ճնշմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում