Արտաքին 5 տարի առաջ - 15:18 08-07-2021

Թուրք լրագրողն այցելել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմն այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք և նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հետևում են շփման գծում տիրող վիճակին շուրջօրյա ռեժիմով։

Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ 4 հեկտար տարածք զբաղեցնող և 65 կոնտեյներից կազմված մոնիտորինգի կենտրոնը ցանկապատված է փշալարերով: Այնտեղ գնալու համար պետք է անցնել ադրբեջանցի զինվորների կողմից հսկվող անցակետերով, որոնք տեղակայված են ամեն 10 կիլոմետրի վրա: Կենտրոնի անվտանգությունը ևս պահպանվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Կենտրոնի տարածքում կա փոքրիկ մզկիթ ու մատուռ, ինչպես նաև առօրյան կազմակերպելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:

Նշվում է, որ ԱԹՍ-ներից ստացվող տեսանյութերը համադրվում են «տեղական աղբյուրներից» ստացվող տեղեկությունների հետ, ապա արձանագրվում է խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:

«Մշտադիտարկման կենտրոնի նպատակն է վերահսկել հրադադարը, արձանագրել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, ուսումնասիրել կողմերի բողոքներն ու բարձրաձայնած խնդիրները, միջոցներ ձեռնարկել խախտումները կանխարգելելու համար»,- եզրափակել է թուրք լրագրողը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում