Ներքին 5 տարի առաջ - 18:04 07-07-2021

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:

Օրագիր.news-ի տեղեկություններով, նրան ստիպել են գրել աշխատանքից ազատման դիմում, քանի որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում ՔՊ-ն քիչ ձայներ է հավաքել: