Ներքին 5 տարի առաջ - 16:57 04-07-2021

Սահմանվել է հոգեբանամանկավարժական կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում․

«Կառավարությունը հաստատեց տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով կենտրոնների արդյունավետ գործունեության և ծառայությունների բարելավման պայմաններ են ստեղծվում, մասնավորապես.

Սահմանվել է հաստիքների և աշխատավարձերի միասնական քաղաքականություն։

Նորմավորվել են կենտրոնների պահպանման ծախսերը, ընդ որում՝ֆինանսավորման հիմք է ոչ միայն կենտրոնի կողմից սպասարկվող երեխաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։

Կենտրոնների ֆինանսավորումը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կներառի նաև նախադպրոցական հաստատությունները, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:

Նոր բանաձևը լուծումներ է առաջարկում նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման համար։

Կանխելով կենտրոնների կարողությունների զարգացմանն ուղղված հարցերը, նշեմ, որ շարունակաբար իրականացվում են աշխատակիցների վերապատրաստումներ, ԱՄՆ ՄԶԳ հետ իրականացվող համատեղ ծրագրով իրականացվում են հինգ կենտրոնների վերանորոգման և անհրաժեշտ գույքով հագեցման աշխատանքներ։

Հավելեմ նաև, որ այս տարի Արարատի և Վայոց ձորի մարզերը կանցնեն հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառման՝ ամբողջացնելով գործընթացը։ Հաշվի առնելով, որ այս մարզերում հատուկ դպրոցներ չէին գործում, անհրաժեշտ ծառայությունները կտրամադրվեն մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ