Ներքին 5 տարի առաջ - 23:00 30-06-2021

Սևանա լճի մակարդակը հունիսի 30-ի դրությամբ իջել է 4սմ-ով

2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով շարունակվել են ջրբացթողումները, ինչի արդյունքում լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազել է 4 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ 2021 թվականի հունիսի 30-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 84 սանտիմետր նիշի դիմաց։

2021 թվականի հունվարից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ հոսել է 124 միլիոն 279 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսի ընթացքում Սևանա լճից արդեն բաց է թողնվել 72 միլիոն 653 հազար խորանարդ մետր ջուր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ