Ներքին 5 տարի առաջ - 20:14 29-06-2021

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Էրեբունի» օդանավակայան

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ