Ներքին 5 տարի առաջ - 10:29 15-06-2021

Ռուս խաղապահները պլանային կարգով մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանային կարգով մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել։ Դիտորդական կետի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են սադրիչ գործողությունները կանխարգելելու, դիտորդական կետի վրա հարձակումը հետ մղելու հարցերը՝ հերթապահ ստորաբաժանումների և հրշեջ հաշվարկների ներգրավմամբ։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում։ Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները: Ըստ մարզման սյուժեի՝ զրահամեքենաներից մեկը շարքից դուրս է եկել և բռնկվել: Զրահատեխնիկայի այրման վայր է ժամանել հրշեջ հաշվարկը հրդեհը վերացնելու համար:

Ռուս զինվորական բժիշկները մշակել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու և պայմանական վիրավոր զինծառայողի տարհանման նորմատիվները:

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ