Ավելին 5 տարի առաջ - 21:25 09-06-2021

Գիտնականները հաշվարկել են աշխարհում կորոնավիրուսի բոլոր մասնիկների զանգվածը

Իսրայելում, Վեյցմանի ինստիտուտի մասնագետները պարզել են, որ աշխարհում ներկայումս շրջանառվող SARS-CoV-2 մասնիկների քաշը կազմում է ընդամենը 10 կգ: Մանրամասները նրանք ներկայացրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Հաշվարկելու համար, թե յուրաքանչյուր վարակված մարդ վիրուսի որքան մասնիկ կարող է կրել, գիտնականներն օգտագործել են ռեզուս կապիկի հյուսվածքներում վիրիոնների կոնցենտրացիայի նախորդ ուսումնասիրությունների արդյունքները: Վերահաշվարկելով այս տվյալները, հաշվի առնելով մարդու օրգանիզմի առանձնահատկությունները և այն մուտացիաները, որոնք վիրուսը կուտակում է օրգանիզմում գտնվելու ընթացքում, հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր մարդ վարակի գագաթնակետին կրում է 1-ից 10 մկգ վիրիոններ: Հաշվի առնելով հիվանդների քանակը՝ մասնիկների ընդհանուր զանգվածը ներկայումս կազմում է 0,1-10 կգ:

Այս տարբերությունը պայմանավորված է հիվանդների մոտ վիրուսային բեռի տարբերությամբ. ասիմպտոմ կրողները, որպես կանոն, ունեն վիրուսի ավելի ցածր կոնցենտրացիա օրգանիզմում, քան նրանք, ովքեր բախվում են հիվանդության ծանր տեսակին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում