Արտաքին 5 տարի առաջ - 11:21 08-06-2021

Չինաստանում Tesla-ի մեքենաների հեղինակությունը կտրուկ ընկել է

Իլոն Մասկի կարողությունը և Tesla-ի բաժնետոմսերն անկում են ապրում Չինաստանում ընկերության էլեկտրական մեքենաների պահանջի նվազման պատճառով:

Մի քանի աղբյուր հաղորդում է, որ Չինաստանում Tesla-ի էլեկտրամեքենաների պատվերների ծավալը մայիսին նվազել է՝ հասնելով 9.800-ի, այն դեպքում, երբ ապրիլին պատվիրվել է ավելի քան 18.000 մեքենա:

Դրանից հետո Չինաստանում Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 5.3%-ով, իսկ ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի կարողությունը՝ մոտ 7 մլրդ դոլարով:

Վերջին շրջանում Չինաստանում Tesla-ն բախվել է մի շարք խնդիրների: Մասնավորապես, արգելակի ոտնակի անսարքության վերաբերյալ հաճախորդների բողոքները հիմք են տվել չինական լրատվամիջոցներին Tesla-ին մեղադրելու մեծամտության, գների բարձրացման, արտադրանքի որակից հաճախորդների դժգոհության և այլնի մեջ: Բացի դրանից՝ Tesla-ն բախվում է տեղական չինական արտադրողների աճող մրցակցությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում