Ներքին 5 տարի առաջ - 15:18 07-06-2021

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» քարոզարշավի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շրջադարձային փոփոխություն կատարել: Դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից:

Դաշինիքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես հետո այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՝ հարգելու հերոսների հիշատակը:

«Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն «հանրապետության» և «կայսրության» միջև: Եվ մեր բոլորի՝ քաղաքական միավորների պարտքն է, որ կարողանանք ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, Հայաստանի, պայծառ և անվրեպ հայրենիքի»,-ասաց Բաբաջանյանը:

Դաշինիքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ համահայկական մոբիլիզացիա են հայտարարում: «Մենք ըստ էության ձեր որոնած նոր քաղաքական ուժն ենք՝ երիտասարդ, չկոռումպացված, անարատ կենսագրությամբ»:

Ըստ նրա՝ անկողմնակալ յուրաքանչյուրի համար պարզ է, որ, ճիշտ է, վիճակը շատ ծանր է: «Բայց կարելի է և պետք է շրջել: Այդ իմաստով մենք ձեզ հետ շրջադարձ ենք կատարելու դեպի վեհը, ռոմանտիկը…. »,- ասաց Շիրինյանը:

Դաշինքի անդամներն այնուհետև նախընտրական բուկլետներ բաժանեցին Էջմիածնում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի