Արտաքին 5 տարի առաջ - 11:40 07-06-2021

Ահաբեկչություն Բուրկինա Ֆասոյում. զոհերի թիվը հասել է 160-ի

Բուրկինա Ֆասոյում զինյալների ամենամահացու հարձակման արդյունքում սպանվել է 160 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 20 երեխա: Այս մասին կիրակի՝ հունիսի 6-ին, հաղորդել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:

Նշվում է, որ զոհերին հուղարկավորել են եղբայրական գերեզմաններում:

Աֆրիկյան միությունը կատարվածը որակել է որպես ռազմական հանցագործություն:

«Բուրկինա Ֆասոն իր պատմության մեջ ամենասարսափելի ահաբեկչությունն է ունեցել: Քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ կատարված արարքն իսկական ռազմական հանցագործություն է, և դրան պետք է վերաբերել իբրև այդպիսին»,- նշված է միության հանձնաժողովի ղեկավար Մուսա Ֆակի Մահամաթի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բուրկինա Ֆասոյում հունիսի 5-ի գիշերն ահաբեկիչները հարձակվել են Յագա նահանգի Սոլհան գյուղի վրա: Նրանք այրել են տներն ու տեղական շուկան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ծայրահեղականների գործողությունները և կազմակերպության անդամ երկրներին կոչ արել ուժեղացնել պայքարը ծայրահեղականության դեմ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ