Արտաքին 5 տարի առաջ - 09:25 07-06-2021

Շվեյցարիան չի որոշել՝ փակելու է արդյոք երկինքը Պուտին-Բայդեն գագաթնաժողովի ժամանակ

Շվեյցարիայի իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել փակել Ժնևի օդային տարածքը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովի ժամանակ, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի պաշտպանության, բնակչության պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչ Ստեֆան Հոֆերը:

«Ես չեմ կարող դա հաստատել, քանի որ Դաշնային խորհուրդը դեռևս նման որոշում չի ընդունել: Պաշտոնական որոշում չկա»,- հայտարարել է Հոֆերը՝ ի պատասխան հնչած հարցի:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Շվեյցարիայի իշխանությունները նախապատրաստում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ Ժնևում երկու նախագահների հանդիպմանն ընդառաջ, մասնավորապես մշակվում են օդային տարածքի ամբողջական կամ մասնակի արգելափակման մանրամասները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ