Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 17:37 03-06-2021

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ 100 լավագույնների շարքում է

ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա միջազգային վարկանիշները։ Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքերը և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 55-րդ հորիզոնականում է, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդ։

Առաջին անգամ 100 լավագույնների ցանկում է ընդգրվել Հայկ Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանը՝ 2648 վարկանիշով գտնվում է 100-րդ հորիզոնականում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էլինա Դանիելյանը կանանց ցանկում գտնվում է 55-րդ հորիզոնականում, Աննա Սարգսյանը՝ 61-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդ հորիզոնականում։

Մինչև 20 տարեկան շախմատիստների ցանկում Աննա Սարգսյանը 6-րդ հորիզոնականում է։ Շանթ Սարգսյանը մինչև 20 տարեկան տղաների ցուցակում 5-րդն է, իսկ Արամ Հակոբյանը՝ 11-րդը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է