Արտաքին 5 տարի առաջ - 20:28 28-05-2021

Ռուսաստանը կսկսի կառուցել «Պակիստանյան հոսք» գազատարը

Ռուսաստանը և Պակիստանը համաձայնագիր են ստորագրել «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պարզաբանել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում, նախագիծն անհրաժեշտ է, որպեսզի «օգնի պակիստանական կողմին ամրապնդել իր սեփական էներգետիկ անվտանգությունը և ավելացնել բնական գազի օգտագործումը որպես էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր»: Նշվում է նաև, որ ծրագրի իրականացումը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հստակ ժամկետները, ինչպես նաև ծրագրի գնահատված ծախսերը դեռ չեն կոնկրետացվել։

Գազատարի երկարությունը պետք է լինի 1100 կիլոմետր, իսկ թողունակությունը՝ տարեկան 12,4 միլիարդ խորանարդ մետր: Խողովակաշարը միացնելու է Պակիստանի հարավում գտնվող Կարաչիի և Գվադար նավահանգիստներում հեղուկացված գազ ստանալու տերմինալները երկրի հյուսիսում գտնվող Կասուրի շրջանի էլեկտրակայանների և արդյունաբերական գազի սպառողների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ