Արտաքին 5 տարի առաջ - 09:05 27-05-2021

Բայդենը հետախուզությունից պահանջել է վերջնական եզրակացություն տալ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

Ամերիկայի ղեկավարը նշել է, որ մարտին ազգային անվտանգության գծով իր խորհրդականը հանձնարարել է հետախուզական համայնքին նոր զեկույց պատրաստել COVID-19-ի ծագման պատճառների մասին՝ պարզելու, թե արդյոք կորոնավիրուսն առաջացել է վարակված կենդանու հետ մարդու շփումից, թե լաբորատորիայից տեղի ունեցած արտահոսքի արդյունքում:

«Ներկայումս ԱՄՆ հետախուզական համայնքը երկու հավանական սցենար է մշակել, բայց այդ հարցի շուրջ վերջնական եզրահանգման չի եկել»,- ասվում է զեկույցում:

Ջո Բայդենն ընդգծել է, որ հորդորել է ԱՄՆ հետախուզությանը կրկնապատկել ջանքերը, որպեսզի տեղեկություններ ստանա, որոնք կօգնեն այս խնդրի վերաբերյալ վերջնական եզրահանգման գալ: Հետախուզությունը 90 օրվա ընթացքում պետք է ներկայացնի պահանջվող զեկույցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի