Արտաքին 5 տարի առաջ - 17:53 25-05-2021

Վրաստանը հունիսի 1-ից կհանի սննդի փակ օբյեկտների սահմանափակումները

Ինչպես հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, Կորոնավիրուսի դեմ պայքարի գծով Վրաստանի միջգերատեսչական կոորդինացիոն խորհուրդը որոշում Է ընդունել հունիսի 1-ից հանել հանգստյան օրերին աշխատող սննդի օբյեկտների սահմանափակումները:

Դեռևս անցած շաբաթ Խորհուրդը որոշում Էր ընդունել բացօթյա ռեստորաններին թույլատրել այցելուներին ընդունել հանգստյան օրերին։ Այժմ արդեն սննդի օբյեկտները հանգստյան օրերին կկարողանան այցելուներին ընդունել նաև փակ հաստատություններում:

Ավելի վաղ Վրաստանում սննդի օբյեկտները կարող էին աշխատել միայն աշխատանքային օրերին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ միայն առաքմամբ: Դրա հետ մեկտեղ զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումները մնում են ուժի մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում