Ներքին 5 տարի առաջ - 21:31 24-05-2021

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին։

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու: Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը: ԻԻՀ նախարարը նշել է, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին»,–նշված է կառավարության տարածած հադորդագրության մեջ։

Կողմերը քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է:

Հիշեցնենք, որ Էսլամին Հայաստանում կլինի մինչև մայիսի 25-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ օրերս Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ