Ներքին 5 տարի առաջ - 15:53 22-05-2021

Ընտրությունների արդյունքներով իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարում է. սկզբունքորեն բացառում ենք որեւէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Գործող վարչակազմը, որ 2018-ին իշխանության է եկել սիրո եւ համերաշխության քարոզով, արդարության եւ ազգային իղձերի իրականացման խոստումներով, կատարելապես ձախողվել է՝ բացահայտելով իր կեղծավոր եւ դավաճանական էությունը։ Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն կատարել եւ ոչ մի խոստում, ավիրել են տնտեսությունը, հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք են արմատավորել, տանուլ են տվել հայրենական պատերազմում՝ զոհաբերելով հազարավոր անգին կյանքեր ու տապալելով մեր ազգային իղձերը։

Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներով իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը, և դա արդեն հաշված օրերի հարց է։ Ակնհայտ է նաեւ, որ վարչակազմը փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել՝ աթոռը ամեն գնով պահելու նպատակով։

«Հայաստան» դաշինքը հայտարարում է. սկզբունքորեն բացառում ենք որեւէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի եւ Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն եւ, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար