Արտաքին 5 տարի առաջ - 09:11 22-05-2021

Չինաստանում 7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում 7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով 2:04-ին (Մոսկվայի ժամանակով՝ ուրբաթ՝ 21:04-ին): Էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա: Փլուզումների և տուժածների մասին ոչինչ չի հաղորդվել:

Ավելի վաղ 6.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Ֆիջի կղզի-պետության մոտակայքում: Սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է մայիսի 8-ին՝ 23:35-ին (Մոսկվայի ժամանակով՝ 2:35-ին): Ըստ առկա տվյալների՝ աղետի աղբյուրը եղել է 398 կմ խորության վրա:

Վերջերս 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Ճապոնիայում: Օջախը գտնվել է 190 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իշիգակի կղզուց 155 կմ հեռավորության վրա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին