Արտաքին 5 տարի առաջ - 13:10 20-05-2021

ԱՄՆ-ն խնդրել է Իսրայելին հնարավորինս շուտ դադարեցնել Գազայի հատվածի դեմ գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիին զգուշացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ակնկալում են պաղեստինյան արմատականների դեմ իսրայելական ռազմական գործողության շուտափույթ ավարտը: Այս մասին հղորդում է Axios-ը՝ հղում կատարելով Իսրայելի կառավարության աղբյուրներին:

Աղբյուրների տվյալներով, հեռախոսային բանակցությունների ժամանակ Բլինքենն իսրայելցի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ ամերիկայն կողմը խոչընդոտում է Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը «չի կարող շարունակել աջակցել Իսրայելին հրապարակավ ու դիվանագիտորեն»:

Իսրայելի ԱԳ նախարարն իր հերթին հայտնել է Բլինքենին, որ գործողությունների դադարեցման համար ևս մի քանի օր է անհրաժեշտ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի