Արտաքին 5 տարի առաջ - 14:20 13-05-2021

Մուսուլմանները նշում են կարևորությամբ երկրորդ մուսուլմանական տոնը՝ Ուրազա-Բայրամը

Մայիսի 13-ի առավոտյան Ռուսաստանի բոլոր մզկիթներում տոնական նամազներ են անցկացվելու Ուրազա-Բայրամի կապակցությամբ, որը նշանավորում է իսլամական Ռամադան սուրբ ամսվա ավարտը: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ այդ օրվա ավանդական տոնակատարության մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունենում:

Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս Մոսկվայում նամազները գործող սահմանափակումների պատճառով կատարվելու են առանց ծխականների, իսկ տոնական աղոթքը մուսուլմանները կարող են դիտել հեռարձակմամբ:

Ուրազա-Բայրամը տևում է երեք օր՝ 30-օրյա պահքից հետո, և կարևորությամբ երկրորդ մուսուլմանական տոնն է Ղուրբան-բայրամից կամ Զոհաբերության օրից հետո: Նախօրեին՝ Ռամադանի վերջին օրը, մուսուլմանները, ավանդույթի համաձայն, հավաքում են տները, նվերներ պատրաստում և հյուրասիրություն կազմակերպում տոնական սեղանի շուրջը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ