Արտաքին 5 տարի առաջ - 12:10 13-05-2021

Tesla-ն դադարեցրել է բիթքոինի օգտագործումը մեքենաներ գնելու համար

Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ էլեկտրամեքենաների արտադրողը ժամանակավորապես դադարեցրել է բիթքոինի օգտագործումն իրենց թողարկած ավտոմեքենաները գնելու համար:

Նա նշել է, որ ավտոարտադրողը նման միջոց է ձեռնարկել, քանի որ այս արժույթի գոյությունն ու գործունեությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող գործողությունները կապված են օգտակար հանածոների արդյունահանման հետ, ինչը բնապահպանական խնդիրներ է առաջացնում:

«Մենք մտահոգված ենք վառելիքի, հատկապես ածուխի՝ բիթքոինի ստեղծման և շահագործման մեջ արագորեն աճող օգտագործմամբ, քանի որ այն հայտնի է ամենաշատ արտանետումներով»,- գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նաև ասել է, որ ընկերությունը դեռևս չի վաճառի այս թվային արժույթի իր բաժնետոմսերը, քանի դեռ այն չի արդյունահանվի՝ օգտագործելով կայուն էներգիայի աղբյուրներ:

Ձեռնարկատերը հավելել է, որ կրիպտոարժույթները խոստումնալից ապագա ունեն, բայց Tesla-ն չի կարող թույլ տալ իրեն վնասել շրջակա միջավայրը:

Հինգշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնի է դարձել, որ բիթքոինի գինն ընկել է ավելի քան 17%-ով՝ կազմելով 46.900 դոլար:

Մարտի սկզբին Մասկը հայտարարել էր, որ Tesla էլեկտրական մեքենաները կարելի է գնել բիթքոիններով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ