Արտաքին 5 տարի առաջ - 14:14 12-05-2021

Երուսաղեմի հայկական թաղամասում անմիջական վտանգ չկա

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում անմիջական վտանգ չկա, վիճակը սովորականի պես է:

Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,-նշեց նա:

Հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել, համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ:

«Ակնկալում ենք, որ կողմերը բանակցության ճանապարհով արագ կհասնեն խնդրի հանգուցալուծման:Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,-նշում է պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: