Արտաքին 5 տարի առաջ - 22:05 11-05-2021

Պաղեստինցի արմատականները իրենց առաջնորդների սպանության համար սպառնում են Իսրայելին

ТАСС-ի հաղորդմամբ՝ «Իսլամական ջիհադի» զինված թևի «Երուսաղեմի վաշտի» «Սարայա Ալ Քուդս» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Աբու Համզան հայտարարել է, որ պաղեստինյան արմատական խմբավորումները խստորեն կպատժվեն հրթիռային գնդակոծությունների հետևանքով իրենց առաջնորդների զոհվելու համար:

«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել ագրեսիան Երուսաղեմում, Գազայի հատվածում և Հորդանանի Արևմտյան ափին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է մեծացնել Գազայի հատվածին հարվածելու ուժն ու հաճախականությունը:

Երկուշաբթի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան դրան՝ իսրայելցի զինվորականները խոցել են 130 պաղեստինյան ռազմական թիրախներ՝ ոչնչացնելով ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաև "Իսլամական ջիհադի" (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) մարտական ստորաբաժանումների շուրջ 15 անդամների:

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին