Արտաքին 5 տարի առաջ - 11:45 11-05-2021

Չինաստանի բնակչությունը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 72 միլիոնով

Չինաստանի բնակչությունը դարձել է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդ: Արդյունքում բնակչության թիվն աճել է 72 միլիոնով կամ 5.38%, եթե համեմատենք 2010 թվականի հետ, նշվում է ՉԺՀ պետական վիճակագրական ծառայության կայքում:

Երկրում անցկացվել է ամբողջ Չինաստանի բնակչության 7-րդ մարդահամարը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում բնակչության թիվը միջինում աճել է տարեկան 0.53%: Միևնույն ժամանակ, 2000-2010 թթ. ընկած ժամանակահատվածում միջին տարեկան աճն ավելի բարձր է եղել՝ 0.57%:

Մարդահամարը ցույց է տվել, որ Չինաստանում ապրում է 723 մլն 339 հզր 956 տղամարդ և 688 մլն 438 հզր 768 կին (համապատասխանաբար 51.24% և 48.76%):

Չինաստանի բնակչության միջին տարիքը ներկայումս կազմում է 38.8 տարեկան:

Բնակչության թվով Չինաստանն աշխարհում շարունակում է զբաղեցնել 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (ավելի քան 1 մլրդ 389 մլն մարդ), երրորդ տեղում՝ Միացյալ նահանգները (ավելի քան 331 մլն մարդ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի