Ներքին 5 տարի առաջ - 10:54 11-05-2021

Նախադպրոցական հաստատություններն անցնում են համընդհանուր ներառական կրթության

Ընթացիկ տարում զգալի աշխատանք պետք է կատարվի նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված նախագծի համաձայն` ներառական կրթական համակարգին անցումը լինելու է փուլային: Այս տարվա ընթացքում նախատեսված է համապատասխան գործիքակազմի, մոդուլների մշակում, նախակրթարանների անձնակազմի վերապատրաստում, իրազեկման աշխատանքներ: Դրանից հետո՝ եկող տարվանից, համընդհանուր ներառման սկզբունքը կգործի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում: Մյուս մարզերը կմնան 2023 թվականի ներդրման գործընթացում, նույն տրամաբանությամբ՝ իրազեկում, վերապատրաստում, ներդրում: Ընթացիկ տարում զգալի աշխատանք պետք է կատարվի նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման ուղղությամբ:

«Այստեղ կարևոր է այն, որ նախադպրոցական հաստատությունները կցագրվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, որպեսզի պարզ լինի, թե նախակրթական հաստատություններին որ կենտրոններն են սպասարկելու: Հետևաբար` մենք փոխել ենք նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների ֆինանսավորման կարգը՝ հաշվի առնելով այն, որ ծառայություններ են մատուցելու նախադպրոցական հաստատություններին: Կարգը գտնվում է շրջանառության վերջին փուլում, արդեն իսկ ներկայացված է վարչապետի աշխատակազմին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Քանի որ օրենսդրորեն նախատեսված է նաև կրթության ֆինանսավորման ավելացում առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին նախակրթարաններ ընդգրկելու համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, մշակել և շրջանառել են պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգ, որտեղ նախատեսված է նաև հավելյալ ֆինանսավորում կրթության զարգացման առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Սա նույնպես ներկայացվել է վարչապետի աշխատակազմին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի