Արտաքին 5 տարի առաջ - 14:15 07-05-2021

Իսպանիայի ազգային գրադարանից Գալիլեյի հինգ գիրք է կորել

Իսպանիայի մշակույթի նախարարությունը հստակեցրել է, թե Մադրիդի ազգային գրադարանից Գալիլեո Գալիլեյի գրքերից քանիսն է կորել:

Հիշեցնենք, որ 2018 թ. գրադարանի տնօրինությունը ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով 1610 թ. լույս տեսած Գալիլեյի Sidereus Nuncius տրակտատի կորստի մասին (դեռևս 2014 թ.):

Միջադեպի առնչությամբ կատարված ստուգման արդյունքում պարզվել էր, որ ոչ միայն այդ հրատարակությունը, այլև հազարավոր եզակի գրքեր են անհետացել:

«Ստուգումների արդյունքում հաստատվել է, որ գրադարանից անհետացել են շուրջ 15 հազար գիրք և փաստաթուղթ... Դրանցից 54-ն առանձնահատուկ արժեք ունեն, այդ թվում՝ Գալիլեյի հինգ գիրք»,- ասել է հանձնաժողովը:

Ենթադրվում է, որ գրքերի մեծ մասը գողացել են 1987 թվականին տեղի ունեցած գողության ժամանակ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին