Ներքին 5 տարի առաջ - 13:01 06-05-2021

ժողովրդագրության բարելավման էական փոփոխություններ են իրականացվել․ Տ․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել է ժողովրդագրության բարելավման էական փոփոխություններ են իրականացվել։

Ըստ նրա՝ Կառավարությունը դեռ 2019 թվականին փոփոխել է երեխայի ծննդի միանվագ նպաստների համակարգը․ «Առաջին երեխայի դեպքում 50 հազարի փոխարեն 300 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի՝ 150 հազար դրամի փոխարեն կրկին 300 հազար դրամ»:

Տ․ Ավինյանը շեշտել է, որ 2020-ին 2019-ի համեմատ ծնելիության աճ եղել է, և այդ ծրագրերը նպաստել են:

Նա նաև հիշեցրեԼ Է, որ հիփոթեքային երեք նպատակային ծրագրեր կան, որոնք աջակցում են երեխա ունեցող ընտանիքներին: Ասաց՝ բեկումնային ծրագիրը դեռ առջևում է: Նպատակն է լինելու հայկական ընտանիքներում խրախուսել նվազագույնը 3 երեխա ունենալը: Նախագիծը շուտով կշրջանառվի:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան